ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով ստեղծվում է միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ 2029 թվականին Հայաստանում անցկացվելիք ՖԻՖԱ Մ-20 աշխարհի երիտասարդական առաջնության կազմակերպման և անցկացման աշխատանքները համակարգելու նպատակով։
Խոսքը վերաբերում է վարչապետի N 498-Ա որոշմանը, որով, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասի հիման վրա, ձևավորվում է հատուկ միջգերատեսչական աշխատանքային խումբ։
Որոշման մեջ նշվում է, որ աշխատանքային խումբը ստեղծվում է «2029 թվականի ՖԻՖԱ Մ-20 աշխարհի երիտասարդական առաջնության (ՖԻՖԱ Մ-20 աշխարհի գավաթ 2029) կազմակերպման և անցկացման նպատակով»։
Վարչապետի որոշմամբ հաստատվել է նաև աշխատանքային խմբի կազմը, որը ներառելու է տարբեր պետական գերատեսչությունների ներկայացուցիչների՝ մրցաշարի նախապատրաստական աշխատանքները համակարգելու համար։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանը և Վրաստան համատեղ հայտ են ներկայացրել 2029 թվականի ՖԻՖԱ-ի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունը հյուրընկալելու համար։ Մրցաշարի անցկացումը ենթադրում է լայնածավալ կազմակերպչական և ենթակառուցվածքային աշխատանքներ՝ սկսած մարզադաշտերի և մարզաբազաների պատրաստումից մինչև տրանսպորտային ու անվտանգության միջոցառումների իրականացում։

Անի Վարդանյան




























