Armenian text to speach

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի ևս մեկ թեկնածուի՝ Հայկ Ավագյանին կկալանավորեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախընտրական շրջանում բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Հայկ Ավագյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, հայտարարվել է հետախուզում։ Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից:

Ինչպես արդեն հայտնի է, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննության ընթացքում «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:

Վերջիններիս վերաբերյալ կայացվել են ձերբակալման որոշումներ, որոնց կատարումը հանձնարարվել է ՆԳՆ ոստիկանությանը:

Նախաքննության ընթացքում թեկնածուներից 2-ը հայտնաբերվել են և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

Նկատենք, որ Հայկ Ավագյանը «Ուժեղ Հաաստան»-ի նախընտրական ցուցակի 43-րդ համարն է, իսկ Արթուր Աբրահամյանը 44-րդ։

Վերջիններս այս պահի դրությամբ անցողիկ շեմը չեն հաղթահարել, քանի որ մոտ 29 պատգամավոր պետք է կուսակցությունից մանդատը վերցնի:Ուստի, նրանք այս պահին համարվում են, ուղղակի Ուժեղ Հայաստան կուսակցության ցուցակի անդամ:




Լրահոս