ArmLur.am-ի զրուցակիցը Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն /ԴՕԿ/ կուսակցության գլխավոր շտաբի պետ, փաստաբան Լևոն Բաղդասարյանի հետ։ Նա նշեց, որ հունիս 7-ին համապետական ընտրություններին ընտրախախտումներ են եղել նաև իրենց կուսակցության նկատմամբ։ Մասնավորապես, մեկ ընտրատեղամասում քաղաքացիների կողմից իրենց քվեարկած 206 ձայնը հաշվել են 26։ Ըստ Լևոն Բաղդասարյանի՝ ընտրությունները անց են կացվել ընտրախախտումներով, վարչական ռեսուրսի կիրառմամբ և ընտրակաշառքներով։ Նա ArmLur.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ հունիսի 14-ից հետո, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակի վերջնական արդյունքները, ԴՕԿ կուսակցությունը դիմելու է Սահմանադրական Դատարան։
Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























