Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը գրում է․
«Հարգելի՛ հայրենակիցներ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ մարտերը շարունակվում են։
Անվավեր են ճանաչվել Նուբարաշեն թաղամասում գտնվող՝ 10/51 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները։
Բարգավաճ Հայաստանը 10/51 տեղամասում ստացել էր 131 քվե: Հաջորդը՝ անվավեր է ճանաչվել 35/ 65 տեղամասի արդյունքերը։
Բարգավաճ Հայաստանը 35/ 65 տեղամասում ստացել էր 82 քվե
Էսքանից հետո արդար ու թափանցիկ ընտրություններ լինելու մասին խոսք լինել չի՛ կարող»:




























