Armenian text to speach

Քենիայում Էբոլայի կարանտինային կենտրոնի դեմ բողոքի ժամանակ աշակերտ է զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քենիայում ԱՄՆ-ի աջակցությամբ նախատեսվող Էբոլայի կարանտինային կենտրոնի դեմ բողոքի ակցիաների ընթացքում զոհված անձը եղել է դեռահաս։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով նրա տատիկին։

17-ամյա Սիլվեստեր Մուգայը, ըստ հարազատների, դուրս էր եկել տնից՝ դպրոցական նոր համազգեստ վերցնելու նպատակով, սակայն հայտնվել է ցույցի վայրում, որտեղ էլ մահացել է։

Նրա տատիկի խոսքով՝ ոստիկանությունը ընտանիքին հայտնել է, թե երիտասարդը մահացել է արցունքաբեր գազի նռնակի հարվածից, սակայն մի շարք ականատեսներ և ցուցարարների ներկայացուցիչներ պնդում են, որ նա գնդակային վիրավորում է ստացել։

Reuters-ի լրագրողները դեպքի վայրում տեսել են անշարժ մարմին՝ գլխի հատվածում ծանր վնասվածքով, որը տեղափոխվում էր ոստիկանության մեքենայով։ Պաշտոնական մեկնաբանության մեջ տեղական ոստիկանության ներկայացուցիչը նշել է, որ զոհվածը «ցուցարար է եղել», սակայն չի կարողացել հստակ ասել՝ նա աշակերտ էր, թե ոչ։

Բողոքի ակցիաները կապված են Լաիկիպիայի շրջանում նախատեսվող ԱՄՆ-ի կողմից աջակցվող կարանտինային կենտրոնի հետ, որը նախատեսված է Էբոլայի հնարավոր դեպքերի համար։ Տեղի բնակիչները մտահոգված են, որ նախագիծը կարող է վտանգներ ստեղծել տարածաշրջանի համար։

Բողոքի ցույցերը շարունակվել են մի քանի օր, իսկ իրավիճակը սրվել է՝ առաջացնելով բախումներ ցուցարարների և ոստիկանության միջև։

Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի




Լրահոս