Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ես երկհարկանի տուն ունեմ, երեխաներ». Ադրբեջանում ծնված, Ուկրաինայի քաղաքացին Հայաստանից գնալ չի կարողանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգությամբ հայ, Ուկրաինայի քաղաքացի Վիտալի Գրիգորյանը դիմել է ArmLur.am-ի խմբագրություն՝ ներկայացնելով իր խնդիրը։ Նա պատմում է, որ ծնվել է Ադրբեջանում՝ Բաքվում։

Այնուհետև տեղափոխվել է Ուկրաինա և ընտանիքի հետ բնակություն հաստատել Կիևում։

Մեզ հետ զրույցում քաղաքացին հայտնեց, որ արդեն տևական ժամանակ է գտնվում է Հայաստանում և չի կարողանում վերադառնալ Ուկրաինա։

Նա նաև ցանկություն է հայտնել մեկնել Ֆրանսիա, որտեղ գտնվում են իր երեխաները, սակայն այդ հարցում ևս չի հաջողվել առաջընթաց ունենալ։ Վիտալի Գրիգորյանը ներկայում բնակվում է Երևանում՝ Նոր Նորքի 2-րդ զանգվածի Մոլդովական հասցեում գտնվող հանրակացարանում։ Նրա խոսքով՝ այնտեղ ապրում են տարբեր ազգությունների քաղաքացիներ՝ հնդիկներ, իրանցիներ, յուրաքանչյուրն իր հոգսերով։

Վիտալի Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանում իրեն անվտանգ է զգում, սակայն կարոտել է ընտանիքին և ցանկանում է վերադառնալ տուն։

Նրա խոսքով՝ ինքը դիմել է տարբեր պատկան կառույցների, սակայն օգնություն ստանալու փոխարեն արժանացել է աշխատակիցների անտարբեր վերաբերմունքի։

ArmLur.am-ի խմբագրություն դիմելուց հետո մենք տեղեկացրել ենք ՀՀ Ներքին գործերի նախարարությանը, որտեղից հայտնել են, որ խնդրին հետևողական են լինելու։

Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս