Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով երկրի զինված ուժերի թույլատրելի թվաքանակը հասցվել է 2,399,130-ի, որից 1,51 միլիոնը՝ զինծառայողներ են։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՌԴ նախագահի կողմից համապատասխան հրամանագրի ստորագրման մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Հրամանագրում նշվում է, որ Ռուսաստանի զինված ուժերի թվաքանակի վերաբերյալ նախորդ՝ 2026 թվականի մարտի 4-ին ընդունված հրամանագիրը համարվում է ուժը կորցրած։
Նախորդ հրամանագրով՝ զորքերի թույլատրելի թվաքանակը սահմանվել էր 2,391,770։ Նոր հրամանագրով թույլատրելի թվաքանակը մեծանում է մոտավորապես 7,300-ով։




























