Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրում է․
«Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում։ Հրավերս վերաբերվում է այն անձանց, ովքեր կրթություն են ստացել աշխարհի լավագույն 200 համալսարաններից մեկում՝ ըստ QS World University Rankings, Times Higher Education (THE) կամ Academic Ranking of World Universities (ARWU, Shanghai Ranking) միջազգային վարկանիշների և պատրաստ են ներգրավվել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգում։ Եթե հետաքրքրված եք, խնդրում եմ Ձեր ինքնակենսագրականը (CV) ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին։ Ինքնակենսագրականին անհրաժեշտ է կցել նաև առավելագույնը մեկ էջանոց մոտիվացիոն նամակ։ Առաջին փուլի դիմումների ընդունման ժամկետը՝ 2026 թվականի հունիսի 15-ից մինչև հուլիսի 15-ը։ Նախնական ընտրությունն անցած թեկնածուները կհրավիրվեն հանդիպման։ Կադրային բանկում ընդգրկվածներին առաջիկա մեկ տարվա ընթացքում կառաջարկվի կոնկրետ աշխատանք։ Սիրում եմ բոլորիդ»,- գրել է նա։




























