Դերասանուհի Ագնես Շահնազարյանն իր ինստագրամյան էջում հայտնել է, որ կյանքից անժամանակ հեռացել է իր եղբայրը՝ Վալերի Շահնազարյանը։
«Սիրելի բարեկամներ, ընկերներ և հարազատներ…
Խորը ցավով տեղեկացնում եմ, որ կյանքից անժամանակ հեռացել է եղբայրս՝ Վալերի Շահնազարյանը…»
Ագնես Շահնազարյանը նաև հայտնել է հոգեհանգստի և հուղարկավորության մանրամասները։
Հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 15-ին՝ ժամը 17:00-20:00, «Ռոտոնդա» սգո սրահում (Էրեբունի վարչական շրջան, Դավիթ Բեկի փողոց 83/12)։
Հուղարկավորությունը կկայանա հունիսի 16-ին, նույն վայրից՝ ժամը 11:00-13:00»,- գրել է նա։



















































































