Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկել են Ռուսաստանի և ԱՄՆ ներկայացուցիչների միջև հնարավոր շփումները, հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Պուտինը և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել կիրակի օրը։ Ամերիկացի առաջնորդը հունիսի 14-ին դարձավ 80 տարեկան։
«Նախագահ Թրամփը լսեց ոչ միայն ջերմ խոսքերն ու բարեմաղթանքները, այլև առաջնորդները, իհարկե, քննարկեցին նաև միջազգային ներկայիս իրավիճակի հիմնական թեմաները, ռուս-ամերիկյան երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերը և երկու կողմերի ներկայացուցիչների միջև հնարավոր շփումները», – լրագրողներին ասել է Ուշակովը։




























