Armenian text to speach

Սև շուկայի ստվերը. ի՞նչ կարող է բերել ծխախոտի հարկերի աճը Հայաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին տարիներին Հայաստանը հետևողականորեն խստացնում է ծխախոտի դեմ պայքարի քաղաքականությունը՝ բարձրացնելով հարկերը, սահմանելով գովազդի և սպառման սահմանափակումներ։ Սակայն առաջիկա հարկային բարձրացումները նոր հարց են առաջացնում՝ արդյո՞ք սա կխթանի ապօրինի շուկայի աճը և ինչ հետևանքներ կունենա հանրային առողջության համար։

Ըստ միջազգային տվյալների՝ Հայաստանում ծխելը շարունակում է մնալ առողջապահական լուրջ խնդիր։ Մոտ 500,000 չափահաս մարդ ծխում է

Հայաստանում ապօրինի ծխախոտի շուկան նոր երևույթ չէ։ Միայն վերջին մեկ տարվա ընթացքում պետական մարմինները մի քանի խոշոր դեպքեր են բացահայտել։

Բացի մաքսանենգությունից, իրավապահները բացահայտել են նաև մեծածավալ անօրինական բաշխման ցանցեր, որտեղ վաճառքը կազմակերպվում էր անգամ առցանց հարթակների միջոցով և ներառում էր ֆինանսական հոսքեր՝ մինչև տասնյակ միլիոն դրամի չափով։ 

Տնտեսական տեսանկյունից՝ ծխախոտի հարկերի բարձրացումը բերում է գների աճի։ Սա հիմնականում ունի դրական նպատակ՝ նվազեցնել սպառումը։ Սակայն փորձը ցույց է տալիս, որ կա նաև հակառակ կողմը։

Բարձր հարկերը նվազեցնում են օրինական շուկայի հասանելիությունը և կարող են ստեղծել շահութաբեր հնարավորություններ մաքսանենգների համար։

Ապօրինի շուկան հատկապես գրավիչ է դառնում այն դեպքում, երբ գների տարբերությունը զգալի է։

Առաջին հայացքից կարող է թվալ, որ ապօրինի ծխախոտը պարզապես տնտեսական խնդիր է։ Իրականում այն ունի նաև լուրջ առողջապահական հետևանքներ։

  • Ապօրինի ծխախոտը հաճախ վաճառվում է ավելի ցածր գնով և առանց վերահսկողության, ինչի արդյունքում այն հասանելի է դառնում նաև անչափահասներին։
  • Այս արտադրանքները չեն համապատասխանում որակի և անվտանգության պահանջներին՝ չկան առողջապահական նախազգուշացումներ, անհայտ են բաղադրիչները։
  • Ապօրինի շուկան նվազեցնում է միջին գինը շուկայում, ինչը կարող է ավելացնել ծխախոտի ընդհանուր սպառումը։

Այս ամենը հակասում է պետության առողջապահական նպատակներին։

Ապօրինի ծխախոտը հարվածում է նաև պետական բյուջեին՝ կորում են հարկային մուտքերը և աճում են ստվերային ֆինանսական հոսքերը։

Բացի այդ, ինչպես ցույց են տալիս միջազգային փորձը և զեկույցները, նման շուկաները հաճախ կապված են կազմակերպված հանցավորության հետ և կարող են օգտագործվել այլ ապօրինի գործունեության ֆինանսավորման համար։ (Գ)




Լրահոս