Իրանը, համաձայն Միացյալ Նահանգների հետ նախատեսված հուշագրի, պարտավորվում է ապահովել Հորմուզի նեղուցում անվտանգ նավարկություն և նախատեսում է վճարներ գանձել ծառայությունների, բայց ոչ նավերի անցման համար, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
«Հուշագրի համաձայն՝ Իրանը, որպես ափամերձ պետություն, Օմանի հետ համագործակցությամբ պարտավոր կլինի ապահովել նավերի անվտանգությունը և անվտանգ նավարկությունը ռազմավարական կարևորության այդ երթուղով», – ասել է նա ճեպազրույցի ժամանակ։
Բաղային ընդգծել է, որ Իրանը չի պահանջում նավագնացության վճարներ, այլ գումար կգանձի ծառայությունների, շրջակա միջավայրի պաշտպանության և ապահովագրության համար: Սակայն նա նշել է, որ այս հարցը դեռ պետք է ուսումնասիրվի։



























