Armenian text to speach

ԱՄՆ-ի հետ համաձայնագրի իրականացումը կլուծի Իրանում առկա բազմաթիվ խնդիրներ. Փեզեշքիան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի հետ համաձայնագրի լիարժեք իրականացումը կարող է լուծել երկրի բազմաթիվ խնդիրներ և նոր պայմաններ ստեղծել Իրանում և Մերձավոր Արևելքում, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:

«Հուշագրի (ԱՄՆ-ի հետ – խմբ.) լիարժեք իրականացումը կարող է լուծել երկրի բազմաթիվ խնդիրներ և նոր պայմաններ ստեղծել Իրանում և Մերձավոր Արևելքում», – նախագահի խոսքերն է մեջբերում Իրանի պետական ​​լրատվական IRNA գործակալությունը:

Իրանի նախագահը ընդգծել է, որ այս համաձայնագիրը կարող է մեծ նվաճում լինել ոչ միայն Իրանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար։

Փեզեշքիանը նաև հաստատել է, որ ԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը սպասվում է ուրբաթ օրը։




Լրահոս