Armenian text to speach

Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով․ 11 սմ ընդամենը 15 օրում․ Սուրենյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով․ 11 սմ ընդամենը 15 օրում, հայտնում է Գագիկ Սուրենյանը։
«2026 թվականի հունիսի 1–15-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 11 սանտիմետրով։
Հունիսի առաջին կեսին գրանցված նման բարձրացում վերջին անգամ դիտվել էր ավելի քան երեք տասնամյակ առաջ՝ 1993 թվականին:
Լճի մակարդակի բարձրացումը պայմանավորված է գետային ներհոսքով և առատ տեղումներով։
Տվյալները՝ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ»։



Լրահոս