ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ Իրանը համաձայնել է երբեք միջուկային զենք չունենալ: Թրամփի խոսքով՝ այն պատմությունը, թե ԱՄՆ-ը Իրանին 300 միլիոն դոլար է վճարում, կեղծ լուր է՝ տարածված «Հիմարոկրատների» (Dumocrats) կողմից։
Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ու Իրանը համաձայնության են եկել փոխըմբռնման հուշագրի շուրջ, որը նախատեսում է ավարտել ավելի քան 100 օր շարունակվող պատերազմը։ Պաշտոնական ստորագրումը նախատեսված է հունիսի 19-ին՝ Ժնևում։




























