Armenian text to speach

Ընդդիմադիր ուժերը չեն մասնակցում ԱԺ նիստին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ԱԺ-ում երկու ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցում ՀՀ կառավարության կողմից ներկայացվող 2025 թվականի բյուջեի կատարողականի քննարկմանը:

Հիշեցնենք, որ ArmLur.amգրել էր, որ հունիսի 16-ին մեկնարկում է Ազգային ժողովի ութերորդ գումարման տասնմեկերորդ՝ փաստացի վերջին հերթական նստաշրջանը, և հենց առաջին օրակարգային հարցերից մեկը լինելու է Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումը։

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց Ազգային ժողովի պաշտոնական օրակարգը և պարզեց, որ իշխանության համար առանցքային նշանակություն ունեցող այս քննարկմանը մասնակցելու է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Թեև հիմնական զեկուցող է նշանակվել ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, սակայն բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումը, ավանդաբար, անցկացվում է վարչապետի մասնակցությամբ, քանի որ այն վերաբերում է կառավարության ամբողջ տարվա գործունեության ֆինանսական արդյունքներին։

Սոնա Գրիգորյան




Լրահոս