ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը կքննարկի Ուկրաինայի խնդրանքը՝ ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգի համար հրթիռներ արտադրելու թույլտվության վերաբերյալ։
«Նրանք կցանկանային ունենալ այդ հնարավորությունը։ Մենք կքննարկենք այն», – ասել է ԱՄՆ նախագահը, պատասխանելով լրագրողների հարակից հարցին Ֆրանսիայում G7 գագաթնաժողովի շրջանակներում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպման ժամանակ։




























