Armenian text to speach

ԱՄՆ-ն ցանկանում է հրապարակել Իրանի հետ հուշագրի տեքստը հունիսի 17-ին. Վենս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաշինգտոնի վարչակազմը ցանկանում է հրապարակել ԱՄՆ-Իրան հուշագրի տեքստը հունիսի 17-ին, չնայած Պակիստանը խնդրում է հետաձգել մինչև հունիսի 19-ը։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը այս մասին հայտարարել է CBS News-ին տված հարցազրույցում։

«Ամբողջական տեքստի վերաբերյալ, պակիստանցիները, որոնք կարևոր դեր են խաղացել այս համաձայնագրի կնքման գործում իրանցիների հետ, խնդրել են մեզ դեռևս չհրապարակել ամբողջական տեքստը՝ ասելով, որ այն կհրապարակվի ոչ ուշ, քան ուրբաթ օրը։ Մենք, ըստ էության, փորձում ենք նրանց դրդել հրապարակել այն այսօր, քանի որ ուզում ենք ամերիկյան ժողովրդին ասել, թե ինչ է պարունակում այս համաձայնագիրը», – ասել է Վենսը։




Լրահոս