Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դատավորների շուրջ գործընթաց է սկսվում․ իրավապահ համակարգը ստուգողական գործողությունների է անցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրավապահ համակարգում սկսվել է դատական համակարգի կոնկրետ դատավորների մասով ստուգողական գործողություններ: Մեկ շաբաթ անց Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ դատական համակարգի՝ «տերովին տերն է տարել, անտերին՝ գելը» սկզբունքը թույլ չի տալու:

«Ասում եմ՝ թող բոլորն իրանց հաշիվ տան, թե ինչով են զբաղված: Բոլոր կաշառակեր դատավորները հատ-հատ բռնվելու և դատվելու են։ Անունները կհրապարակվեն ըստ քրեական գործերի, երբ լինեն այդպիսի քրեական գործեր»,- շեշտել էր նա:

Այսօր կրկին լրագրողների հետ զրույցում կրկին անդրադարձ ունեցավ դատական համակարգի մասին։

Արդյունքում, իրավապահ հգամակարգում Նիկոլ Փաշինյանի մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած հայտարարությունից հետո իրավապահ համակարգը սկսել է դատական համակարգի նկատմամբ կոնկրետ գործողություներ եւ հատ առ հատ գնում հատկապես քաղաքական գործեր քննող դատավորների կայացրած որոշումների հետեւից:

Ինչ է սպասվում դատական համակարգին, սպասենք իրավապահների գորոծողություններին:

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս