ՀԱՍԱՎ ԹՈՒՐՔԻԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մասշտաբային հակակառավարական ցույցերի հերթը հասավ Թուրքիային: Երեկ  Անկարայի փողոցներ են դուրս եկել 10 հազար մարդ: Նրանք արհմիության անդամներ ու  բանվորներ ենլ, որոնց  միացել են նաեւ 60 պատգամավորներ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունից: Ցուցարարները փորձել են գրոհով վերցնել խորհրդարանի շենքը: Ոստիկանությունն իր հերթին  օգտագործել է արցունքաբեր գազ, որպեսզի ցրի ցուցարարներին դեպի հարակից այգի: Մարդկանց փողոց է դուրս բերել  կառավարության կողմից խորհրդարան ներկայացրած աշխատանքային օրենսգրքի  փոփոխությունների նախագիծը: Նոր օրենքով  նախատեսվում է իջեցնել նվազագույն  աշխատավարձի չափը: Դրանից բացի, բարեփոխումը արգելում է աշխատանքի վերցնել առանց ապահովագրության «պոլիսի»: Խնդրահարույց  օրինագիծը բողոքի ալիք է բարձրացրել նաեւ Ստամբուլում: Թուրքիայի  ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայը ցույցերը անվանել է հակաօրինական` հիշեցնելով, որ գործող օրենսդրությունը չի թույլատրում միտինգների անցկացում խորհրդարանի շենքի մոտ:




Լրահոս