ԱՄՆ-ն և Իրանը որոշել են հետաձգել Շվեյցարիայում ուրբաթ օրը նախատեսված բանակցությունները՝ Լիբանանում «Հեզբոլլահի» դեմ Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով, հաղորդում է Financial Times (FT)-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Ըստ հարցի հետ ծանոթ երեք անձանց՝ Իրան-ԱՄՆ բանակցությունները հետաձգվել են Լիբանանի հարավում Իսրայելի կողմից իրականացված մի շարք մահացու հարվածների պատճառով։ Աղբյուրները նշել են, որ այս հարձակումները Իրանին դրդել են չեղարկել իր պատվիրակության այցը Շվեյցարիա՝ միջուկային բանակցությունների համար», – հաղորդում է FT-ն։
Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ Իսրայելի կողմից ուրբաթ գիշերը և այսօր առավոտյան իրականացված հարվածների հետևանքով զոհվել է 10 մարդ, վիրավորվել՝ ևս 33-ը։ Իսրայելական զինվորականները պնդում են, որ հարձակումները պատասխան են «Հեզբոլլահի» կողմից հրադադարի ռեժիմի խախտմանը։
























































































