Մեծ Բրիտանիայում խոշոր երկաթուղային վթար է տեղի ունեցել Բեդֆորդի մոտակայքում՝ կենտրոնական Անգլիայում: Ուղևորատար գնացքը կանգ է առել գծերի վրա՝ անվտանգության համակարգի անսարքության պատճառով: Մեկ այլ գնացք բախվել է դրան՝ ամբողջ արագությամբ:
Գնացքի մեքենավարը մահացել է տեղում։ 89 մարդ վիրավորվել է։ Նրանցից 33-ը հոսպիտալացվել է, 11-ը՝ ծանր վիճակում, հայտնում է Թագավորության տրանսպորտային ոստիկանությունը։




























