ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը հեռախոսազրույցի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Լիբանանում հրադադարի հարցը, հաղորդում է LBCI-ն։ Զրույցը նախաձեռնել է ամերիկյան կողմը։
Աունը շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգներին աջակցության համար և ընդգծել Լիբանանի տարածքի վրա Իսրայելի հարձակումները համապարփակ հրադադարի միջոցով դադարեցնելու անհրաժեշտությունը: Նախագահը նաև հրադադարը անվանել է ԱՄՆ-Լիբանան-Իսրայել բանակցությունների շարունակման հիմնական նախապայման։
Ռուբիոն Բեյրութին վստահեցրել է Վաշինգտոնի աջակցության և ԱՄՆ-ի ցանկության մասին՝ Լիբանանում անվտանգություն և կայունություն ապահովելու, կառավարության լիազորությունների իրականացումն ամբողջ Լիբանանի տարածքում ապահովելու և պետական ինստիտուտները, մասնավորապես՝ բանակը, ամրապնդելու հարցում։




























