Իրանի զինված ուժերը հայտարարել են, որ փակում են Հորմուզի նեղուցը՝ Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի պատճառով, որը խախտում է Միացյալ Նահանգների հետ կնքված հուշագիրը։
«Պատերազմը դադարեցնելու մասին հուշագրի առաջին կետի ակնհայտ խախտման և ԱՄՆ-ի կողմից չիրականացման, ինչպես նաև հարավային Լիբանանում սիոնիստական ռեժիմի (նկատի ունի Իսրայելին) կողմից հրադադարի անընդհատ խախտումների, այդ հողից հարյուր հազարավոր բնակիչների դաժան սպանությունների և վտարման, ինչպես նաև սիոնիստական օկուպացիոն ուժերի հարավային Լիբանանի տարածքներից դուրս գալու ձախողման կապակցությամբ հայտարարում ենք, որ Հորմուզի նեղուցը փակ կլինի նավերի անցման համար», – ընդգծվում է Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հայտարարության մեջ։




























