Մերձավոր Արևելքում էներգետիկ ռեսուրսների հոսքը կկանգնեցվի, եթե Իրան-ԱՄՆ համաձայնագիրը մնա միայն թղթային փաստաթուղթ, հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Մոհամմադ Մոհբերը։
Ավելի վաղ Իրանի պետական հեռուստատեսությունը հայտնել էր, որ շաբաթ երեկոյան Իրանի բանակցողների պատվիրակությունը մեկնել է Շվեյցարիա՝ Միացյալ Նահանգների հետ բանակցություններ վարելու համար։ Իրանական կողմը նախատեսում է քննարկել Վաշինգտոնի պարտավորությունները՝ նախկինում ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում։
«Միացյալ Նահանգներն ավելի լավ է հասկանում տնտեսագիտության լեզուն և ծախս-օգուտ վերլուծության լեզուն։ Եթե համաձայնագիրը մնա միայն թղթի վրա, Մերձավոր Արևելքում էներգետիկ ռեսուրսների հոսքը կդադարեցվի։ Մեր բանակցողները չեն հանգստանա, մինչև բոլոր պարտավորությունները լիովին չկատարվեն և մեր ազգի իրավունքները չհարգվեն», – գրել է Մոխբերը իր X սոցիալական ցանցի էջում։



























