ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ավագ որդին ինքնակամ ներկայացել է իրավապահներին.նա կալանավորված է Աժ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի որդուն կալանավորել են։
Մարտուն Գրիգորյանի որդին, Կամո Գրիգորյանը, քրեական վարույթով դեռեւս 2025 թվականի հունիսից ունի մեղադրյալի կարգավիճակ:
Այս ընթացքում Կամո Գրիգորյանը եղել է հետախուզման մեջ եւ օրերս, հունիսի 19-ին ինքնակամ ներկայացել է իրավապահ մարմիններին Վերջինիս պաշտպան Արսեն Բաբայանը ի պատասխան մեր հարցման հայտնեց.«Նրա նկատմամբ կիրառված է եղել երկամսյա կալանք:
Ներկայանալուց հետո դատարանը վերստին, արդեն իր մասնակցությամբ քննարկելով կալանքի հարցը, որոշել է այն թողնել անփոփոխ: Կամո Գրիգորյանը ինքնակամ ներկայացել է իրավապահներին ապացուցելու իր անմեղությունը»։
Քնար Մանուկյան


























