Փամբակ գետի ողջ երկայնքով արդեն մի քանի օր է շարունակվում են որոնողափրկարարական լայնածավալ աշխատանքները։
Փրկարարներն ու ոստիկանության ծառայողները, կամավորներն ու սրտացավ քաղաքացիները շարունակում են որոնել անհետ կորած 13-ամյա աղջկան։
Որոնողական աշխատանքներին ներգրավված են նաև ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, նավակներ և այլ տեխնիկական միջոցներ։ Որոնումները կատարվում են գետի տարբեր հատվածներում՝ մանրակրկիտ զննության ենթարկելով ինչպես ջրային, այնպես էլ ափամերձ տարածքները։
Հիշեցնենք, որ հունիսի 15-ին՝ ժամը 17։05-ին, 112 ահազանգ էր ստացվել, որ 7 և 13 տարեկան երկու երեխա Վանաձորի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից դուրս էին եկել և չէին հասել նախատեսված վայր։ Հունիսի 17-ին Փամբակ գետում հայտնաբերվել էր 2018 թվականին ծնված Նարե Մարտիրոսյանի մարմինը։
Նանիիկ Աղասյան
Մանրամասները՝ տեսանյութում․




















































































