Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ իրավիճակ է մարդատար միկրոավտոբուսի վթարի դեպքի վայրում․ 1 զnհ, 11 վիրավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ հունիսի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 06։00-ի սահմաններում Գյումրի-Քարակետ մայրուղու Արտենի գյուղի վարչական տարածքում բախվել են մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան ու «Զիլ» մակնիշի բեռնատարը։

ArmLur.am-ը դեպքի վայրում է։ Բախման հետևանքով «Գազել»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում։

Shamshyan.com-ի տեղեկություններով վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 11 հոգի տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն։

Երեք տուժած գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրանց առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ 5 քաղաքացու առողջական վիճակը ծանր է, 3-ինը` թեթև: Մարզային բուժկենտրոններում ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:

Մանրամասները՝ տեսանյութում․ 

 




Լրահոս