Armenian text to speach

Ադրբեջանական «AzerTelecom»-ը և «Telecom Armenia»-ն համաձայնագիր են ստորագրել՝ ինտերնետի տվյալների փոխանցման նոր երթուղու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղ առավոտից ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում՝ First News Media-ն և APA-Экономикс-ը, տարածում են տեղեկություն, ըստ որի՝ Ադրբեջանի խոշոր հեռահաղորդակցական օպերատոր AzerTelecom-ն ու Հայաստանի օպերատոր Telecom Armenia-ը ստորագրել են համաձայնագրեր՝ միջազգային ինտերնետ կապի ապահովման և Ադրբեջանի տարածքով տարանցման վերաբերյալ ։

Ըստ հրապարակումների՝ նախատեսվում է, որ Հայաստանը կարող է օգտվել ինտերնետ փոխանցման նոր երթուղուց, որտեղ միջազգային կապի մի մասը անցնելու է Ադրբեջանի ենթակառուցվածքներով։ Սա ներկայացվում է որպես տարածաշրջանում կապուղիների բազմազանեցման և կապի հուսալիության բարձրացման քայլ։

Ադրբեջանական կողմը նշում է, որ այս համաձայնագրի շրջանակում «AzerTelecom»-ը կընդլայնի իր միջազգային ինտերնետ ծառայությունները և կապահովի դեպի Հայաստան ուղղվող տվյալների տարանցումը սեփական ցանցով։

Տեղեկությունների համաձայն՝ այս պահին համաձայնագրի մանրամասները պաշտոնապես չեն հրապարակվել։ Իսկ «Telecom Armenia»-ն հաստատել է համաձայնագրի ստորագրումը։

«AzerTelecom»-ը իրեն ներկայացնում է որպես տարածաշրջանի խոշոր մայրուղային ինտերնետ օպերատոր, որը ներգրավված է նաև Digital Silk Way նախագծում՝ նպատակ ունենալով ստեղծել Եվրոպա–Ասիա թվային կապուղի։

Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի




Լրահոս