Վերջին օրերին սոցիալական ցանցերում, հատկապես Instagram-ում, տարածվել են լուսանկարներ և կարճ տեսանյութեր, որոնցում երևում է UFC մարզիկ Արման Ծառուկյանը և մեդիա ինֆլուենսեր Nina Marie Daniele-ն (Nina Drama) Հայաստանում են։Նրանց հրապարակումներից պարզ է դառնում , որ նրանք այցելել են Հայաստանի տարբեր գեղատեսիլ վայրերը՝ այդ թվում Երևան, Սևան և Ջերմուկ։
Նշենք, որ Ծառուկյանը և Նինան նաև մասնակցել են հայկական հարսանիքի, և հարսի պարի ժամանակ գումարներ են նվիրել հարսին։
Նշենք, որ Nina Marie Daniele (հայտնի նաև որպես Nina Drama) ամերիկացի մոդել, սոցցանցային ինֆլուենսեր և UFC/MMA հարցազրուցավար է։ Նա ծնվել է 1988 թվականի դեկտեմբերի 27-ին ԱՄՆ-ում և սկզբում զբաղվել է մոդելինգով, ապա դարձել է հայտնի՝ իր հումորային ու ոչ ստանդարտ UFC հարցազրույցներով։ Վերջին շրջանում Արմանը և Նինան ակտիվ համագործակցում են և համատեղ հրապարակումներ են անում սոցիալական հարթակներում։





























