Armenian text to speach

Մախաչկալայի օդանավակայանում վայրէջք կատարած ինքնաթիռում գտնվել է 186 մարդ․ ի՞նչն է եղել հարկադիր վայրէջքի պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի վթարի պատճառը եղել է ապահերմետիկացման սենսորի սխալ գործարկումը. ՌԴ Քննչական կոմիտե

Մախաչկալայի օդանավակայանում վայրէջք կատարած ինքնաթիռում գտնվել է 186 մարդ։ Նրանք մեկ այլ ինքնաթիռով կուղևորվեն Մոսկվա, հաղորցում է Интерфакс-ը։

Հիշեցնենք՝ Boeing 737-800 ինքնաթիռը տագնապի ազդանշան էր տվել, որը պատկանում «Պոբեդա» ավիաընկերությանը։ Այն Գյումրու «Շիրակ» օդանավակայանից թռել է ժամը 12:24-ին, դրանից շուրջ մեկ ժամ անց տագնապի ազդանշան տվել և սկսել իջնել 3000 մետր բարձրությունից։

Ավիաընկերությունից հայտնել են, որ ինքնաթիռը կատարել է շեղում դեպի Մախաչկալա, և մասնագետները այժմ ստուգում են ինքնաթիռի տեխնիկական վիճակը։




Լրահոս