Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ սահմանափակումներից շահում են վրացի միջնորդները. հայկական ծաղիկը «վրացական» ճանապարհով է հասնում ՌԴ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ սահմանափակումներից շահում են վրացի միջնորդները. հայկական ծաղիկը «վրացական» ճանապարհով է հասնում ՌԴ

Ռուսաստանի կողմից հայկական արտադրանքի ներմուծման նկատմամբ կիրառվող սահմանափակումների ֆոնին ուշագրավ պատկեր է ձևավորվում տարածաշրջանային առևտրում։ ArmLur.am-ը Հայաստանի Վիճակագրական կոմիտեի⁠ց տեղեկացավ, որ 2026 թվականի մայիսին Հայաստանից Վրաստան ծաղիկների արտահանումը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է շուրջ երեք անգամ՝ հասնելով 218 տոննայի։ Ավելին, այս տարվա ապրիլի համեմատ աճը գրեթե կրկնակի է։ Մարտին եղել է 129 տոննա, իսկ մայիսին 218 տոննա ծաղիկ և կոկոն:

Թվերը դժվար է բացատրել միայն վրացական շուկայում պահանջարկի աճով։ Ոլորտի մասնագետների գնահատմամբ՝ ռուսական սահմանափակումներից հետո ձևավորվել է նոր առևտրային շղթա, որտեղ հիմնական շահառուները դարձել են վրացի միջնորդներն ու վերավաճառողները։

Փաստացի ստեղծվել է մի իրավիճակ, երբ հայկական արտադրանքը նախ արտահանվում է Վրաստան, այնտեղ վերավաճառվում կամ վերաձևակերպվում, ապա արդեն վրացական ընկերությունների միջոցով հասնում ռուսական շուկա։ Այսինքն՝ այն ապրանքը, որը նախկինում Հայաստանից անմիջապես էր արտահանվում Ռուսաստան, այժմ անցնում է լրացուցիչ միջնորդական օղակով։

Արդյունքում շահում են ոչ թե արտադրողները, ոչ թե պատժվում էՀՀ իշխանությունը, այլ՝ բարգավաճում են վրացի միջնորդները։ Հայկական արտադրողը ստիպված է հավելյալ ծախսեր կրել, իսկ վրացի գործարարները ստանում են լրացուցիչ եկամուտ՝ փաստացի օգտագործելով ստեղծված իրավիճակը։

Սոնա Գրիգորյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս