Հայ-ֆրանսիական ամուր կապերն առավել ամրապնդելու նպատակով Քաջարանում ֆրանկոֆոն կենտրոն է բացվել, որը նախատեսվում է դարձնել ֆրանսերեն լեզվի ուսուցման, մշակութային նախաձեռնությունների և հայ-ֆրանսիական համագործակցության կարևոր հարթակ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քաջարանի համայնքապետարանը հայտնում է, որ նախաձեռնությունը կյանքի է կոչվել Սյունիքի մարզի և Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի միջև ձևավորված գործընկերության շրջանակում և արդեն իսկ մեծ հետաքրքրություն է առաջացրել տեղի երիտասարդների շրջանում։
Բացման արարողությանը մասնակցել են Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Վիեն քաղաքի քաղաքապետ և «Օվերն-Ռոն-Ալպեր-Սյունիք» համագործակցության ցանցի նախագահ Թիերի Կովակսը, Սեն Շամոնի պատվիրակության ներկայացուցիչները, Գորիսում Ֆրանսիայի պատվավոր հյուպատոս Կարմեն Ափունցը, Սյունիքի մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև բազմաթիվ հյուրեր և գործընկերներ։
Միջոցառմանն ընդգծվել է, որ Ֆրանկոֆոն կենտրոնի ստեղծումը կարևոր քայլ է ոչ միայն Քաջարանի, այլև ամբողջ Սյունիքի համար։ Այն դիտարկվում է որպես Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամության, համագործակցության և ընդհանուր արժեքների խորհրդանիշ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։



























