Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հայտարարել է, որ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կլինի իրենց թեկնածուն Թուրքիայի առաջիկա նախագահական ընտրություններում։
Թուրքիայի նախագահի ավագ խորհրդական և Իրավական քաղաքականության նախագահական խորհրդի փոխնախագահ Մեհմեթ Ուչումն ավելի վաղ հավանական էր համարել Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացման հնարավորությունը 2028 թվականի ապրիլի 16-ին:
«Մեր կուսակցության տեսանկյունից, մեր նախագահ պարոն Ռեջեփ Թայիփ Էրդողանը առաջիկա ընտրությունների նախագահի թեկնածուն է։ Մեր կուսակցության բոլոր մարմինները վճռական դիրքորոշում են ցուցաբերում», – երկուշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ ասել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը։




























