Իրանը չի քննարկել միջուկային հարցեր Շվեյցարիայում ԱՄՆ-ի հետ բանակցությունների ժամանակ, երկուշաբթի օրը հաղորդել է IRNA-ն՝ հղում անելով բանակցություններին մոտ կանգնած աղբյուրներին։
«Թեհրանը 18-ժամյա բանակցությունների ընթացքում չի բանակցել միջուկային հարցի շուրջ և որևէ նոր պարտավորություն չի ստանձնել», – հայտնել են գործակալության աղբյուրները։
Միաժամանակ, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային IRNA լրատվական գործակալությանը հայտնել է, որ Թեհրանը «շարունակում է համագործակցել» Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ՝ համաձայն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի որոշման։




























