Այսօր վաղ առավոտյան իրավապահները խուզարկել են Իշխան Սաղաթելյանի բնակարանը։ Սաղաթելյանի խոսքով՝ խուզարկության հիմքը ԴԱՀԿ-ի պահանջները չկատարելն է։
Նրա փոխանցմամբ՝ առգրավել են տան զարդերը և որոշակի գումար։
«Սա վերջին 7 տարիների ընթացքում իրականացվող հետապնդումների հերթական դրսևորումն է, հերթական ապօրինի գործընթացը»,- նշել է Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ ԴԱՀԿ-ին ներքաշել են այս գործընթացի մեջ, և կառույցը, ըստ իրեն, ապօրինի պահանջներ է ներկայացրել։
«Իմ տարրական իրավունքները պաշտպանելու համար դիմել եմ Վարչական դատարան, հետո արագ դատախազությունը քրեական վարույթ է նախաձեռնել, այն փոխանցել Քննչական կոմիտե, իրենք էլ եկել են խուզարկության։ Այս պահին որևէ կարգավիճակ չունեմ»,- հայտարարել է նա։


























