ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կօգտագործի Իրանի ապասառեցված միջոցները՝ Իրանի համար ամերիկյան արտադրության սնունդ և բժշկական պարագաներ գնելու համար։ Դրանք կփոխանցվեն Վաշինգտոնի կողմից վերահսկվող էսքրոու հաշվին։
«ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից տրամադրված միջոցները և/կամ պատժամիջոցների մեղմացումը կտեղադրվեն ԱՄՆ-ի կողմից վերահսկվող էսքրոու հաշվին և կօգտագործվեն բացառապես ԱՄՆ-ում արտադրված սննդամթերքի և բժշկական պարագաների գնման համար… Սրանք հենց այն պաշարներն են, որոնք Իրանին խիստ անհրաժեշտ են», – գրել է Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում։


























