ԱՄՆ-ը թույլ չի տա, որ Իրանը ստեղծի միջուկային զենք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետան ամերիկյան հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանին թույլ չի տա ստեղծել միջուկային զենք. “ԱՄՆ-ը ձեռնարկում է հնարավոր ամեն բան, որպեսզի կանխի Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծումը։ Եթե հետախուզական տվյալները վկայեն, որ Թեհրանը շարունակում է աշխատել իր միջուկային ծրագրի վրա, ապա Վաշինգտոնի կարող է ձեռնարկել ամենակոշտ գործողությունները։ Իրանը կարող է իր միջուկային պոտենցիալին հասնել մեկ տարուց էլ պակաս ժամկետում”։Հիշեցնենք, որ ավելի վաղ Պանետան հայտարարել էր, որ Իրանին ռազմական հարված հասցնելը կարող է ունենալ անկանխատեսելի ու անդառնալի հետեւանքներ։




Լրահոս