Armenian text to speach

Ռուսաստանն ու Հայաստանը եղբայրական երկրներ են, ԵԱՏՄ-ն նպաստում է Հայաստանի տնտեսական աճին․ Պեսկով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը եղբայրական երկրներ են, և երկու պետությունների միջև առկա ինտեգրացիոն գործընթացը նպաստում է Հայաստանի տնտեսական զարգացմանը։

Ինչպես փոխանցում է ТАСС-ը, Պեսկովը նշել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը դարերով հարևան և սերտ կապերով կապված երկրներ են։

«Մենք սերտորեն փոխկապակցված ենք այս տեսանկյունից․ մեր երկրում ապրում են բազմաթիվ հայեր, իսկ Հայաստանում՝ ռուսներ։ Մեզ միավորում է շատ լավ ինտեգրացիոն գործընթացը։ Մենք համոզված ենք, որ այդ գործընթացը՝ Եվրասիական տնտեսական միությունը, ամեն տարի զգալի ներդրում է ունենում Հայաստանի ՀՆԱ-ի աճի մեջ», – ասել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ շրջանակում համագործակցությունը շարունակում է մնալ Հայաստանի տնտեսական զարգացման կարևոր գործոններից մեկը։

Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի




Լրահոս