«Բայց ես ո՞վ էի այդ ժամանակ»․ Նարեկ Սարգսյան․ «Հայկական ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ ԱԺ-ում մի քանի հարց ուղղեցինք նորանշանակ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանին.

Պարոն Սարգսյան, Դուք չկարողացաք Փակ շուկան հեռու պահել աղճատումից, ինչպե՞ս եք ղեկավարելու ամբողջ քաղաքաշինության ոլորտը։

Ի՞նչ է նշանակում չկարողացաք հետ պահել։

Փակ շուկան աղճատվեց ու դարձավ սուպերմարկետ։

Բայց ես ո՞վ էի այդ ժամանակ, հիշո՞ւմ եք (Հիշեցնենք, որ վերջինս Ճարտարապետության պետական կոմիտեի նախագահն էր)։

Օրերս էլ Երեւանում քանդվել է ճոպանուղու հարեւանությամբ գտնվող հուշարձանը, Հր. Աճառյանի անվան նախկին դպրոցը։ Ի՞նչ եք անելու։

Շենքով մշակույթի նախարարն է զբաղվում եւ առանձին հայտարարություն կանի։ Դա պետք է պարտադիր վերականգնվի։

Երաշխիք կտա՞ք, որ այդ շենքն էլ չի աղճատվի։

Հարցը էնպես եք տալիս… ամեն ինչ կանենք, որ անպայման նույնությամբ մնա։ Ես՝ որպես նախարար, ամեն ինչ կանեմ, որ շենքի ճակատային մասն ու կողային ճակատները վերականգնված մնան»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում։




Լրահոս