ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ԱԺ նախկին պատգամավոր, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրեն Նարեկ Զեյնալյանը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Oրենսգիրք) 11.1 գլխով սահմանված էլեկտրոնային համակարգի միջոցով 19․06․ 2026 թվականին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի՝ 21․04․2026 թվականի թիվ 0611 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Նարեկ Զեյնալյանի հայցադիմումն ընդդեմ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի՝ 21․04․2026 թվականի թիվ 0611 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ընդունել վարույթ: Դատելով իրավիճակից տեսչական մարմինը միգուցե խախտումներ է արձանագրել ԲԿ-ում , ինչի հետ ԲԿ-ի տնօրենը համամիտ չէ եւ այն վիճարկումէ դատարանում :
























































































