Միցուբիշին մոտ 300 մետր գլորվել է ձորը. վթարի է ենթարկվել դեպքի վայր ժամանած ՃՈ աշխատակիցն ու եվս երկու ավտոմեքենաներ (ֆոտոշարք, տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակ ահազանգ է ստացվել, որ Միցուբիշի Մոնտերո մակնիշի 11 ՏՕ 012 համարանիշի ավտոմեքենայի վարորդ 56-ամյա Աղվան Դանիելյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 37-րդ կմ-ում դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 300 մ գլորվել ձորը:Բարեբախտաբար, վարորդը մարմնական վնասվածքներ չի ստացել: Երբ դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի աշխատակիցները, այդ պահին՝ նշված հատվածում, Ուազ մակնիշի ավտոմեքենայի վարորդը, խախտելով երթևեկության կանոնները, հատելով բաժանարար գոտին խոչընդոտ է հանդիսացել Ճանապարհային ոստիկանության ծառայողական ավտոմեքենային, որն էլ բախումից խուսափելու համար ընկել է սահքի մեջ և բախվել ճամփեզրի պատին:Ուազը վարել է 30-ամյա Վարուժան Նահապետյանը: Մինչ դեպքի վայրում ՃՈ աշխատակիցներն իրենց աշխատանքն էին կատարում, Մերսեդես C 420 մակնիշի 17 ՍԼ 033 համարանիշի ավտոմեքենան դեպքի վայրում բախվել է Գազել մակնիշի Լ 2720 համարանիշի ավտոմեքենային: Բարեբախտաբար, այդ դեպքում էլ զոհեր և վիրավորներ չեն եղել: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ Գազելը վարել է 51-ամյա Ռուբեն Հակոբյանը, իսկ Մերսեդեսը՝ 26-ամյա Միքայել Գյուլումյանը: Նշված հատվածում ճանապարհն ամբողջովին մերկասառույցով է պատված և մառախլապատ է:




Լրահոս