Ավետիք Չալաբյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց կիրառեց կալանք` 2 ամիս ժամկետով։ Նրան տեղափոխեցին «Արմավիր» ՔԿՀ։
Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել իբրև թե ընտրողների ընտրական իրավունքին խոչընդոտելու նախապատրաստության համար (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և իշխանական լիազորությունների օգտագործմամբ), հայտնել է Չալաբյանի փաստաբանական խմբի անդամ Վարազդատ Հարությունյանը։
Նշենք, որ այսօր առավոտյան իրավապահները մտել են Չալաբյանի տուն, խուզարկել, առգրավել հեռախոսը և ձերբակալել։
























































































