Երեկ Չեմպիոնների լիգայի «Չելսի» – «Ատլետիկո» կիսաեզրափակիչ հանդիպումն ավարտվել է մադրիդցիների հաղթանակով:
Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի կարծիքով` «Ատլետիկո»-ն արժանի էր իր թիմի նկատմամբ տարած հաղթանակին, փոխանցում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Մեզ իսկական թիմ էր դիմակայում, որը գիտեր, թե ինչ պետք է անել խաղադաշտում: Այս խաղում առանցքային մի պահ տեղի ունեցավ: Մրցակցի դարպասապահը գերազանց սեյվ կատարեց, իսկ հետո մեր դարպասին 11 մետրանոց նշանակվեց: Նման հանդիպումներում որոշիչ է յուրաքանչյուր տարր: Շնորհավորում եմ «Ատլետիկո»-ին: Այն հիանալի թիմ է»,- նշել է նա: