Armenian text to speach

Վենեսուելայում երկրաշարժից զոհվել է առնվազն 164 մարդ, ավելի քան 971-ը՝ վիրավորվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարակասում և Վենեսուելայի այլ շրջաններում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժերից հետո երկրի առողջապահական համակարգը ամբողջությամբ բերվել է աշխատանքային ռեժիմի։

Վենեսուելայի առողջապահության նախարար Կառլոս Ալվարադոն հայտարարել է, որ բոլոր պետական բժշկական հաստատությունները ներգրավվել են տուժածներին օգնություն ցուցաբերելու գործընթացում։

«Ամբողջ երկրի պետական բժշկական կենտրոնները աշխատում են՝ երկրաշարժից տուժածներին օգնություն տրամադրելու համար»,– նշել է նախարարը իր հայտարարության մեջ, որը հրապարակվել է X սոցիալական ցանցում։

Նախարարի խոսքով՝ մայրաքաղաքային տարածաշրջանում նաև միացել են 12 մասնավոր կլինիկաներ, որոնք աջակցում են արտակարգ իրավիճակի կառավարմանը։

Վենեսուելայում գրանցվել են երկու ուժգին երկրաշարժերի շարքեր, որոնց ուժգնությունը ըստ ԱՄՆ երկրաբանական ծառայության հասել է 7.2 և 7.5 մագնիտուդի։

Վերջին տվյալներով՝ զոհվել է առնվազն 164 մարդ, իսկ ավելի քան 971-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Երկրում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, իսկ իրավիճակի պատճառով հայտարարվել է արտակարգ դրություն։

Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի




Լրահոս