Միքայել Սրբազանի տնային կալանքը վերացվեց, բացայակելու արգելքը մնացել է անփոփոխ:
Վերաքննիչ դատարանը բեկանել է Շիրակի թեմի առաջնորդի գործով առաջին ատյանի դատարանի որոշումն ու այն ուղարկել է հետ՝ նոր քննության:
Քիչ առաջ ArmLur.am-ը գրել էր․ որ Միքայել Սրբազանի գործով առանձին սենյակի քննարկումներից ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել, որ առաջ է քաշվել հարց՝ գործով վերջնական վերջակետ չդնել, այլ գնալ քայլերի։ Օրինակ՝ քայլերից մեկը լինի այն, որ գործը ուղարկեն առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։ Այս պահին առանձին սենյակում դեռ վերջնական որոշում չկա։























































































