ArmLur.am-ը տեղեկացավ, որ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը վարչապետի որոշմամբ կգտնվի ամենամյա վճարովի և չվճարվող արձակուրդում։
Համաձայն 2026 թվականի հունիսի 25-ին ստորագրված N 559-Ա որոշման՝ Սերգեյ Մովսիսյանին տրամադրվել է 2026-2027 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մի մասը՝ 5 աշխատանքային օր տևողությամբ։ Նա արձակուրդում կլինի 2026 թվականի հունիսի 26-30-ը ներառյալ և հուլիսի 15-16-ը ներառյալ։
Բացի այդ, մարզպետին տրամադրվել է նաև 7 օր տևողությամբ չվճարվող արձակուրդ՝ 2026 թվականի հուլիսի 17-23-ը ներառյալ։
Որոշմամբ սահմանվել է նաև, որ Սերգեյ Մովսիսյանի արձակուրդի ընթացքում Արագածոտնի մարզպետի պարտականությունները կկատարի մարզպետի տեղակալ Միլադա Հովհաննիսյանը։
Որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ 2026 թվականի հունիսի 25-ին։

Անի Վարդանյան






















