Armenian text to speach

Արագածոտնի թեմի դիվանապետի նկատմամբ սահմանափակումները մեղմացվել են․ կարող է այցելել եկեղեցի՝ բացառելով այլ հոգևորականների հետ շփումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արագածոտնի թեմի դիվանապետ, Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Գարեգին քահանա Արսենյանի նկատմամբ կիրառված վարչական հսկողության սահմանափակումները մեղմացվեցին․ նրան թույլատրվում է այցելել Սուրբ Գևորգ եկեղեցի՝  բացառելով այլ հոգևորականների հետ շփումը։ Դատավոր Դավիթ Դաբաղյանը թույլ տվեց նաև տեր Գարեգինին պատարագներ մատուցել՝ կրկին բացառելով շփումը։

Նշենք՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամնայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ Տեր Գարեգինը 2005 թ. նոյեմբերի 10-ից նշանակվել է Արագածոտնի Թեմում` ծառայության կոչվելով Սաղմոսավանքի հովվության հոգևոր հովիվ` համատեղությամբ զբաղեցնելով նաև Թեմի Դիվանապետի պարտականությունները:

Հիշեցնենք, որ հավաքներին մասնակցելուն հարկադրելու, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու և խոշոր չափերով վստահված գույքի հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում 2025–ի հոկտեմբերի 15-ին Արագածոտնի թեմում իրավապահները գործողություններ էին իրականացրել:

Կատարված երկու տասնյակից ավելի խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և վերցվել են քրեական վարույթի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր, էլեկտրոնային տեղեկատվություն պարունակող կրիչներ, առանձնապես խոշոր չափերով գումար, ոսկյա, արծաթյա մեծաքանակ զարդեր, մի շարք առևտրային կազմակերպությունների անվամբ տրված բազմաթիվ վառելիքի կտրոններ, այլ իրեր ու առարկաներ:




Լրահոս