Ռուսաստանն ու Ուկրաինան հունիսի 26-ին իրականացրել են ռազմագերիների հերթական փոխանակումը՝ «160-ը՝ 160-ի դիմաց» բանաձևով։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչության հաղորդմամբ՝ ուկրաինական կողմի վերահսկողության տակ գտնվող տարածքից վերադարձվել է 160 ռուս զինծառայող, իսկ փոխարենը Ուկրաինային է փոխանցվել Ուկրաինայի զինված ուժերի 160 ռազմագերի։
ՌԴ պաշտպանության նախարարությունից նշել են, որ վերադարձված ռուս զինծառայողները ներկայումս գտնվում են Բելառուսի Հանրապետության տարածքում, որտեղ նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ օգնություն։ Նրանց հետ աշխատում է նաև Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Յանա Լանտրատովան։
Հաղորդվում է նաև, որ ռազմագերիների վերադարձի գործընթացում մարդասիրական միջնորդական առաքելություն են իրականացրել Արաբական Միացյալ Էմիրությունները, որոնք աջակցել են փոխանակման կազմակերպմանը։
Սա Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի ընթացքում իրականացված ռազմագերիների հերթական փոխանակումն է։
Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի




























