Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աղմուկ՝ «Սլավոնական ռեզիդենս» ՍՊԸ-ի շուրջ․ իրավունք է խախտվում, քաղաքապետարանը լռում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շինարարության ոլորտում առկա խնդիրներին ArmLur.am-ի խմբագրությունը բազմիցս անդրադարձել է։ Այս անգամ Երևանի քաղաքապետարանի գործողությունների վերաբերյալ զրուցել ենք փաստաբան Արեն Սիմոնյանի հետ։

Պարզվում է, որ 2023 թվականի նոյեմբերի 24-ին Երևանի քաղաքապետարանը շինթույլտվություն է տվել «Սլավոնական ռեզիդենս» ՍՊԸ-ին, որպեսզի Հ. Էմինի փողոցի 128-130 հասցեում բազմաբնակարան շենք կառուցվի։

Արդյունքում բնակիչներից մեկը դիմել է դատարան և հայտնել, որ առնվազն 7 քաղաքաշինական նորմերի խախտումներով տրված վիճարկվող վարչական ակտի հիման վրա կառուցվում է տասհարկանի բազմաբնակարան շենք։ Եզրակացություններով հաստատված է, որ շինարարության արդյունքում խախտվում են հայցվորի իրավունքներն ու օրինական շահերը։

Վիճարկվող վարչական ակտը կասեցնելու մասին ՀՀ վարչական դատարանի որոշումը չկատարելու և շինարարությունը չկասեցնելու պարագայում, հաշվի առնելով, որ շինարարությունն իրականացվելու է 36 ամսվա ընթացքում, և բազմաբնակարան շենքը մեծ մասով արդեն կարող է լինել կառուցված, իսկ բնակարանների և այլ կառուցված գույքերի մասով գործարքներ՝ կնքված (առնվազն գնման իրավունքով վաճառված երրորդ անձանց), դատական կարգով կասեցված վարչական ակտի հիման վրա իրականացվող շինարարության հետևանքներն անհամեմատ ծանր կարող են լինել թե՛ վարչական ակտի հասցեատիրոջ, թե՛ հայցվորի, թե՛ երրորդ անձանց համար։

Վարչական ակտի հասցեատիրոջ համար տվյալ հանգամանքը կարող է առաջացնել անհամեմատ ծանր հետևանքներ՝ կապված ինքնակամ շինության քանդման աշխատանքների կատարման պարտավորության հետ։ Կառուցվող շինության վերաբերյալ կնքված գործարքների սուբյեկտների համար նշված հանգամանքը ևս կառաջացնի ծանր հետևանքներ՝ կապված գործարքների անվավերության հետևանքների կիրառման հետ։ Հայցվորի համար սույն միջնորդությունը չբավարարելն անխուսափելիորեն կբերի անդառնալի բացասական հետևանքների։

ArmLur.am-ը պատրաստ է լսել նաև «Սլավոնական ռեզիդենս» ՍՊԸ-ին,  ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի պաշտոնական մեկնաբանությունը, թե ինչու չեն կատարում դատարանի որոշումը։

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս